Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի մետրոպոլիտենում բռնկված հրդեհի պատճառով այդտեղից տարհանվել է 4.5 հազար մարդ. գրում է РИА Новости-ն:
Չորեքշաբթի օրը մետրոյի «Օխոտնի Ռիադ» կայարանում բռնկվել էր հոսանքալարը: Այս պահին հրդեհը մարվել է: Իրավապահ մարմինները հայտնում են, որ տուժել է 1 կին, ում հիվանդանոց են տեղափոխել: Զոհեր չկան: