Ավելի քան 60 հազար մարդ է տարհանվել Մալայզիայում առատ հեղեղների պատճառով, որոնք ընդգրկել են երկրի թերակղզային հատվածը. երկուշաբթի օրը գրում է Star պարբերականը:

 

Ազգային անվտանգության ծառայության տվյալներով' երկրի հյուսիսային Տրենգանու նահանգում տարհանվել է 19 հազար մարդ: Հարևան նահանգներում պարզ եղանակը թույլ է տվել տարհանված բնակիչներին վերադառնալ իրենց տները:

 

Կենտրոնական Փահանգ նահանգում տարհանված բնակչության թիվը հասել է 40 հազարի:

 

Այս տարի նոյեմբերին սկսված սեզոնային ջրհեղեղներն արդեն 2 մարդու կյանք են խլել: Եվս 2 հոգի անհետ կորած է համարվում: