«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս տարվա ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի արդյունքում զոհված երկու անձանցից մեկը' Ռուբեն Բալյանը, իրավապահների կողմից փաստացի ճանաչվեց որպես տեղի ունեցած ողբերգության մեղավոր:

 

Նրա մայրը' Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որդու կյանքի վերաբերյալ ուշագրավ տվյալներ է հայտնել: Նա մասնավորապես պատմել է, որ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ է եղել, մտերիմ հարաբերություններ է հաստատել այն ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ, այժմ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի հետ:

 

Ըստ կնոջ պատմածների՝ Արսեն Աֆրիկյանն իր որդուն խոստացել է տասը հազար դոլարի դիմաց Գերմանիա տեղափոխել:

 

«Ես այլևս ոչ մի բանից չեմ վախենում, արդեն ամեն ինչ կորցրել եմ: Ու խնդիրը գումարները չեն, խնդիրը որդուս կյանքն է, որ խլեցին, նրան խելագարության հասցրին»,- պատմել է Կլարա Ոսկանյանը, ըստ որի' որդին պահանջված գումարի մի մասը մահից առաջ հասցրել է վճարել Աֆրիկյանին: Սակայն վերջինս մեզ հայտնեց, թե չի ճանաչում մորն ու որդուն»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք պարբերականի այսօրվա համարում: