Քյոլնի տաճարում հոգեհանգստի արարողություն Է անցկացվում Germanwings ընկերության A320 ինքնաթիռի ավիաաղետի զոհերի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, սգո արարողությանը մասնակցում Է շուրջ 1400 մարդ, որոնց թվում են ինքնաթիռում զոհված 150 մարդկանց ազգականները, ինչպես նաեւ քաղաքական առաջնորդներ:
Զոհվածների հիշատակը հարգելու են եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի նախագահ Յոհահիմ Գաուկը, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Իսպանիայի կառավարությունների ներկայացուցիչները:
Տաճարում 150 մոմ Է վառվում՝ զոհվածների թվով: Օդանավում եղել են 21 երկրների քաղաքացիներ:
Germanwings ավիաընկերության Airbus A320-ը կործանվել Է մարտի վերջին ֆրանսիական Ալպերում:
Airbus A320-ի ինքնագրիչներից ստացված տվյալները հետաքննիչներին թույլ են տվել այն եզրակացությունն անել, որ հանրանավի երկրորդ օդաչուն՝ Անդերս Լուբիցը, կանխամտածված ոչնչացրել Է ինքնաթիռը: