Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Կանադացիները միշտ խիզախաբար կագնած են ատելության եւ բռնության դեմ, որը սարսափելի գործողությունների պատճառ է դարձել: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք' չթողնել, որ պատմությունը կրկվի»,- նշված է Մակրոնի գրառման մեջ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի: