Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս ունի, որ մինչեւ շաբաթվա վերջը հնարավոր կլինի պարզել Germanwings ավիաընկերության A320-ի ինքնաթիռի աղետի բոլոր զոհերի ինքնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հավաստել Է, որ ամենաուշը մինչեւ այս շաբաթվա վերջը հավանաբար կնույնականացվեն բոլոր զոհերը»,-ասել Է Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Մարտի 31-ին Բեռլինում ֆրանս-գերմանական միջպետական կոնսուլտացիաներ են ընթանում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Lufthansa ավիակոնցեռնը Ֆրանսիայում տեղի ունեցած ավիաաղետի պատճառով որոշում Է ընդունել չտոնել իր 60-ամյակը:
«Հարգելով ավիաաղետի զոհերին՝ Lufthansa-ն չեղյալ Է հայտարարում ի պատիվ ընկերության 60-ամյակի ապրիլի 15-ին պլանավորված տոնը: Տոնի փոխարեն սգո արարողություն տեղի կունենա Քյոլնի տաճարում, որտեղ ապրիլի 17-ին հարազատներն ու ընկերները կկարողանան ոգեկոչել զոհվածներին»,-ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Lufthansa-ն իր աշխատանքը վերսկսել Է 1955 թվականին, ապրիլի 1-ին սկսել Է ավիաընկերության կանոնավոր օդային հաղորդակցությունը Գերմանիայում:
Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը: