Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարշալ Բաբաջանյան 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «ՍանՏեխ Մոնտաժ» ՓԲԸ-ի պահեստում: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և «ԲԻՍ-1» կանչով չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Դեպքի վայրում աշխատել է 40 փրկարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.07.-ին, մարվել' 07.18-ին:
Երկհարկանի շինության 1-ին հարկում այրվել են արտադրական նյութեր և գործիքներ (35 քմ), 2-րդ հարկում (420 քմ)՝ 15 հաստոց, քանդվել են տանիքի թիթեղյա կառուցատարրերը (420 քմ): Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է 1 պայթած գազի բալոն (20 կգ-ոց):
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի