Ուկրաինայի արեւելքում Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթի աղետի եւս հինգ զոհերի աճյուններ են հոկտեմբերի 3-ին հասցվել հայրենիք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Straits Times թերթին:

 

«Մենք տուն են վերադարձրել MH17-ի կործանման 42 մալայզիացի զոհերի մարմիններ: Դա նշանակում է, որ մնում է գտնել ու ճանաչել Մալայզիայից եւս երկու զոհերի»,- հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:

 

Նրա խոսքով՝ Մալայզիայի կառավարությունը հետեւողականորեն ջանքեր կգործադրի ավիաաղետի մեղավորներին դատի տալու եւ պատժելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: