Քրայսթչերչի մզկիթներում կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակին համազգային հոգեհանգստի արարողություն Է տեղի ունենում քաղաքում: Արարարողությունը, որին մասնակցում են 59 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, հեռարձակում են Նոր Զելանդիայի բոլոր ազգային ալիքերը եւ ռադիոկայանները:

Մարտի 29-ին հայտնել Է Television New Zealand հեռուստաալիքը: «Զոհվածների հիշատակին համազգային արարողությունը Քրայսթչերչի բնակիչների համար, բոլոր նորզելանդացիների եւ ամբողջ աշխարհի մարդկանց համար մեկտեղվելու հնարավորություն Է ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակը հարգելու նպատակով»,- մեջբերում Է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենի խոսքը նրա մամուլի ծառայությունը: Զոհվածների հիշատակին արարողությունն սկսվել Է տեղական ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին ) Քրայսթչերչի քաղաքային զբոսայգում: