Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը դեկտեմբերի 30-ին ցավակցություն է հայտնել AirAsia-ի ինքնաթիռի զոհված ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին: «Հուսով եմ, որ փրկարարներին կհաջողվի գտնել փրկվածների,- ընդգծել է նա:- Իսկ եթե ոչ, ապա ապա ես բոլոր ընտանիքներին արիություն եմ մաղթում նրանց համար այս ծանր օրերին»:

 

Ըստ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի վերջին տվյալների՝ AirAsia ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների որոնման գործողության մասնակիցները ջրից արդեն դուրս են բերել 40-ից ավելի մարմիններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: