Ուկրաինայի Դոնեցկի շրջանում վթարի ենթակված մալայզիական Boeing 777 ինքնաթիռի զոհված ուղևորների մարմինները փոխադրող գնացքը ժամանել է Դոնեցկ: Այդ մասին հայտնել է ria.ru-ն՝ վկայակոչելով Դոնեցկի ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությունը:

 

«Գնացքը Դոնեցկ է ժամանել Տորեզից, այն կուսումնասիրեն մալայզիացի փորձագետները, որից հետո գնացքը կուղևորվի դեպի Խարկով»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն Ամստերդամից ուղևորվում էր Կուալա Լումպուր, Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում օդանավում գտնվող բոլոր 298 անձինք զոհվել են: