Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով: Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։
Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ
Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում' 2.000.000 ՀՀ դրամ
Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում' 1.000.000 ՀՀ դրամ
Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 ՀՀ դրամ:
Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am-ի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է։