«Մ-2» միջպետական ավտոճանապարհին' Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, դեկտեմբերի 4-ի ուշ երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 41 AA 111 եւ «ՎԱԶ-2103» մակնիշի 28 ՍՏ 705 համարանիշների ավտոմեքենաները, կան տուժածներ:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' շտապօգնության աշխատակիցները տուժածներ 22-ամյա Ա. Թ.-ին, 32-ամյա Կ. Ս.-ին, 31-ամյա Վ. Վ.-ին եւ անձը չպարզված քաղաքացուն տեղափոխել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետեւ' «Էրեբունի» ԲԿ, իսկ 23-ամյա Ա. Ս.-ն տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետեւ' «Մալաթիա» ԲԿ:

 

Բժիշկները Ա. Ս.-ի, Վ. Վ.-ի, Հ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Կ. Ս., Ա. Թ. ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս են գրվել:

 

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենաները եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքեր: