Երեւանի Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց այսօր՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ը գրում է, որ վթարի հետեւանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։