Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են BMW X5 մակնիշի 91 DA 091 համարանիշի և Mercedes մակնիշի 34 NZ 722 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: