Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու և դեպի Մասիս քաղաք տանող խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Գառնիկ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 02 GՕ 010 համարանիշի և Նուբարաշենի բնակիչ, 32-ամյա Հայկ Շահվերյանի վարած Mercedes մակնիշի 30 PO 707 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, այնուհետև ՀՀ ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Սահակյանը ժամկետային զինծառայող է: