Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
ժամը 06:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա:
Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը և 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, որոնց աշխատանքները տեղում ղեկավարում էին Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանը և վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով մահացածները դուրս էին նետվել ավտոմեքենայից:
Մանրամասներն` այստեղ: