Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը իր վարած Nissan X Тrail մակնիշի 35 XL 152 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն, որտեղից վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո մահացածի՝ Նոր Եդեսիա գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ալվարդ Բաղդասարյանի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, մահացածն ու վիրավորները, որոնց մեջ կա նաև երեխա, ազգականներ են։ 

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում: