Երեկ՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ 36-ամյա Արմեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ս.-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Mitsubishi Grandis-ի ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Էլեն Պ.-ն շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ Mercedes-ի վարորդ Արմեն Գ.-ն տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն: Ուղևորներ 6-ամյա Ռոման Ս.-ն, 8-ամյա Բեատրիսա Ս.-ն և 2-ամյա Ավրորա Ս.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: