Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 7:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ВАЗ 21101» մակնիշի, 24 ՏՏ 112 համարանիշի և «Mercedes sprinter» մակնիշի' С 678 хк-34 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Sprinter» գազելը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մեկ տասնյակից ավելի վիրավորներ' քաղաքացիների, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի, ոստիկանության Կոտայքի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, Աբովյանի բժշկական կենտրոնի 10-ից ավելի շտապ օգնության մեքենաների հետ մեկտեղ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ: Մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիների և փրկարարների անձնական ավտոմեքենաներով: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ: