Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արցախի պողոտա թիվ 22 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Նազարյանի վաած Hyundai Elantra մակնիշի և 37-ամյա Ռոբերտ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորը՝ 27-ամյա Շ. Խ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Վթարի փաստով Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։