Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են 7 ավտոմեքենաներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց քաղաքացիների ուժերով շտապ օգնությունը տեղափոխում է հիվանդանոցներ:

 

Վթարի վայր են ժամանել մեծ թվով Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ: Տեղում աշխատում են նաև հրշեջ-փրկարարները: 

 

Դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ, թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

 

ՃՏՊ-ի հետևանքով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գ. Հ. (ծնվ.1952թ.), Ա. Թ., Ա. Պ. (ծնվ.1965թ.), Մ. Մ. (ծնվ.1960թ.), Ս. Մ. (ծնվ.1984թ.), Ա. Ե. (ծնվ.1978թ.), Վ. և Ա. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ն. (ծնվ.2008թ.) և Ն. (ծնվ.2010թ.) Երգինյանները՝ «Սբ.Աստվածամայր» բ/կ:

 

Ըստ հերթապահ բժիշկների՝ Ն. և Ն. Երգինյանների, Ա. Թ. առողջական վիճակը միջին ծանրության է: Մնացած տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

 

Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:

 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքն ու տեսանյութը` այստեղ