Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած MAZDA մակնիշի 20 MI 088 համարանիշի, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հասմիկ Գորգինյանի վարած MAZDA մակնիշի 10 PL 007 համարանիշի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գեղամ Թառլամազյանի վարած TOYOTA մակնիշի 35 GA 379 համարանիշի, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Հայկ Ենգիբարյանի վարած KIA մակնիշի 35 ZL 053 համարանիշի եւ Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած TOYOTA մակնիշի 57 RR 555 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ը տեղեկացնում է,որ վթարի հետեւանքով վարորդներից Ա. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոմ: 


Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Ա. Ավետիսյանը, ով ընդունել է իր մեղավորությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։