Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոս 10 փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Ղարաբեկյանը իր վարած Mercedes մակնիշի 35 PF 149 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 110 հասցեի մոտ բախցել է էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայւոմ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Հ. Ղարաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հնարավոր է՝ տեղափոխեն կամ Դիլիջանի բժշկական կենտրոն կամ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Նյութի աղբյուր՝ shamshyan.com