Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով 23 տան բնակիչ Նարեկ Գրիգորյանը, վարելով Mercedes մակնիշի 27 ՍՕ 449 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

 

Այս պահին վթարի վայր է ժամաել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Թովմաս Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում:

 

Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ավագ քննիչ Կ. Թադևոսյանի ցուցումով Մասիսի ոստիկանները պարզում են վիրավոր աղջկա ինքնությունը: 

 

 

 

shamshyan.com