
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանլով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ բժիշկների ժամանումը «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Շտապօգնության բժիշկները կայքի հետ զրույցում հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մինչ վթարի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, շտապօգնության կայանից ահազանգէ ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։