Երեկ՝ հունիսի 23-ի, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում 75-ամյա Գրիշա Գ-ն իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց և հայտնվել փոսում։
Վթարի հետևանքով Գրիշա Գ-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ովքեր նրան մոտեցրել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում և նրա կարգադրությամբ Ա. Մինասյանը մեկնել է հիվանդանոց, որպեսզի վարորդի սթափության աստիճանը պարզվի։