Երեկ՝ մարտի 14-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի

Կեսգիշերին Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Մխչյան գյուղ, որպեսզի առաջին բուժօգնությունը ցուցաբերեն գյուղի բնակիչ, 60-ամյա Անահիտ Սիմոնյանին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ բժիշկները Ա. Սիմոնյանին տեղափոխում են Արտաշատի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահանում է, ինչն էլ առիթ է դառնում, որպեսզի մահացածի տղան հաշվեհարդար տեսնի բժիշկների նկատմամբ՝ վնասելով նաև շտապօգնության ավտոմեքենան։

 

Կատարվածի մասին ոստիկանության Արտաշատի բաժին հայտարարություն է տվել Արտաշատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սոկրատ Հախվերդյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: