Արարատի մարզի տարածքում այս տարվա վեց ամսում գրանցվել է 400 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 11 եւ մարմնական վնասվածք ստացել 228 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նախորդ տարվա համեմատ արտակարգ դեպքերն աճել են 60-ով, զոհերի թիվը նվազել է չորսով, իսկ վի րավորների թիվը' 28-ով:
Անցած վեց ամսում գրանցված դեպքերից 219-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 55 տոկոսը: Դրանց հետեւանքով զոհվել է 11 մարդ եւ վիրավորվել 101 մարդ: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 43-ով: Նկատելի է, որ այս տարի հրդեհների դեպքերը մարզում աճել են 50-ով' հասնելով 132-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, հողամասերում, այրվել են չոր խոտ, հնձած ցորենի արտեր եւ անասնակեր: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ: 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է նաեւ մեկ ցրտահարության եւ մեկ ուժեղ քամու դեպք:
Մարգարյանը նշեց, որ այս տարվա ընթացքում սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի թիվը հասել է 179-ի, զոհեր չեն գրանցվել, վիրավորվել է 127 մարդ: Նախորդ տարվա համեմատ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերն աճել են 17-ով: