Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Արա Բաղյանը, վարելով Daewoo մակնիշի Լ 6081 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Երասխավան գյուղի բնակիչ, հետիոտն 18-ամյա Զարիկ Թոռնի Սադոյանին։
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափովի Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց մահացել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը նշված հատվածով անցակացնելուց է եղել ձիերին և անասուններին, և այդ ժամանակ էլ տեղի է ունեցել վրաերթը։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանթյան 2-րդ սպայական գումարատկի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ՃՈ 2-րդ սպայական գումարատակի հրամանատար Սուրեն Խուդոյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը աշխատում է «Հայր և որդի Քեշիշյաններ» ՍՊԸ-ում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի