Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, հայտնաբերել են  տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը:

 
 

Ըստ աղբյուրի՝ ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը: Պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: