Հունվարի 12-ին, ժամը 13.47-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղում ծխում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գեղամաբակ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվել է մոտ 250 հակ անասնակեր:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: