Հոկտեմբերի 8-ին, ժամը 11։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։29-ին, մարվել՝ 17։47-ին: Այրվել է մոտ 850 հակ պահեստավորած անասնակեր: