Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ: Կրակելու հետեւանքով այրվել է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։