Հունիսի 7-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող լճի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.23-ին, մարվել՝ 01.28-ին:

Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Ա. Ստեփանյանին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 33 TP 482 պետհամարանիշով ավտոմեքենան: