Մարտի 6-ին, ժամը 14.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 6-ին, ժամը 13.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 14/2 շենքի դիմաց իրար են բախվել «Նիսան», «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և «Նիսան»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: