Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 29-ին՝ ժամը 03.14-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «M & S» առևտրի կենտրոնի մոտակայքում «Հյունդայի» մակնիշի 20 UL 088 պետհամարանիշի (վարորդ' Ա. Օ., ծնվ. 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով ուղևոր' 1985թ. ծնված Բ. Հ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները և փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: