Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։
Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ կշարունակվեն հունիսի 11-ին։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։