Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102․9 կմ-ին բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 56-ամյա Վարդան Սարգսյանի վարած ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի և 57-ամյա Նահապետ Նահապետյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 48-ամյա Կարինե Սերոբյանը, Mercedes-ի վարորդ Վ․ Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արշակ Զաքարյանը և Երևանի բնակիչ 28-ամյա Խաչիկ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ․ Սարգսյանն աշխատում է «Հորիզոն» ՍՊԸ տնօրեն: