յսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:30-ի սահմաններում «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 36 ՏN 035 համարանիշի և Porsche Cayenne մակնիշի 36 ՏԼ 695 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: