ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 23:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ-ին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Արայիկ Հ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արմեն Է., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է. տուժածներ չկան:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները փակել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: