Փետրվարի 12-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Բելոռուս» մակնիշի 1374ՏԼ պետհամարանիշով տրակտորը և «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ԼԼ 570 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. և Ա. Զ.-ներին (ծնված 1980 թ. և 1989 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը: