Դեկտեմբերի 27-ին, ժամը 01.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

 

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 87ՏT087 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 15մ գլորվել, ինչի հետևանքով Ա. Ղ.-ն (ծնվ. 1995թ.) և Թ. Ս.-ն (ծնվ.1987թ.) տեղում մահացել են:

 

 

ՃՏՊ-ի հետևանքով Ա. Հ.-ն (ծնվ. 1985թ.) և Ս. Հ.-ն (ծնվ.1987թ.) տեղափոխվել են Քաջարանի ԲԿ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: