Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետևանքով ադրբեջանական կողմը երկու վիրավոր զինծառայող ունի։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այսօր ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով»,-հայտնել էին ՊՆ-ից։