Սյունիքի մարզում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար․ հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:20-ի սահմաններում անհայտ մակնիշի 35 ZT 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ ըստ ականատեսների՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան հաշվառված է Վայող Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ Վահագն Սարգսյանի անվամբ և բարձված է եղել վառելափայտով:
Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: