Սյունիքի մարզում երեկ՝ հուլիսի 13-ին, հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 2 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը՝ «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը՝ «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
Առայժմ վիրավորներն ի վիճակի չեն տեղեկություններ տալ կատարվածի մասին ։
Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։