Նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով պետք է վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերվի անվտանգ վայր և տեղափոխվի ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: