Այսօր՝ մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է:
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, «06»-ի միջից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Թաթուլ Ֆերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «06»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են «06»-ի վարորդի ինքնությունը: