Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

 

Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Խաչիկ Սուքիասյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող տարածքում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։

 

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Խ. Սուքիասյանը և նրա 3 ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի բնակիչներ՝ 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 9-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը և 47-ամյա Ռիտա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ռիտա Մանուկյանը  նույնպես մահացել է:

 

Ավտոմեքենայում հայտնաբերվել է փաստաթուղթ՝ 30-ամյա Ֆլորա Մարտիրոսյանի անվամբ։

Մանրամասն՝  shamshyan.com-ում: