Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 մակնիշի 94 FF 944 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վարորդ Ա. Սաֆարյանը, նրա ուղևորներ, Գորիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռուզաննա Վանդունցը և 2-ամյա Էրիկ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Կայքը հայտնում է, որ վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի, ով իր վարած Opel մակնիշի 10 ԼQ 055 համարանիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել և տեսնելով անօգնական վիճակում գտնվող վիրավոր քաղաքացիներին, իր ավտոմեքենայով տեղափոխել է, սակայն Գորիսի ճանշինի փնթի ու «գլխառատ» աշխատանքի հետևանքով ճանապարհին եղած փոսերը պատճառ են դարձել, որ վիրավորներին հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան, խույս տալով մարդաբոյ փոսերից, բախվել է ծառին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում